Եգիպտոսում շնաձկների հարձակման հետևանքով աշխարհի լողափերում խուճապ է սկսվել
Թուրքիայի Մարմարիս լողափում հանգստացողները մեծ ձկանը նմանեցրել են շնաձկան։ Հանրային լողափում հանգստացողներից մեկը հանկարծ սկսել է բղավել շնաձուկ տեսնելու մասին։ Մեկ այլ զբոսաշրջիկ էլ սկսել է լարել ափին մոտեցող ջրային կենդանիներին։ Տեղի ունեցածը նկարահանել են ու հրապարակել համացանցում։
Հանգստվայրի պատասխանատուները զբոսաշրջիկներին հանգստացրել են, նշել են, որ այն շնաձուկ չէ, մեծ ձուկ է, որը անվտանգ է մարդկանց համար։ Զբոսաշրջիկներն ի պատասխան նշել են, որ իրենց առողջության հաշվին նման բան փորձել չեն ուզում հատկապես Հուրգադայի դեպքերից հետո։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հուլիսի մեկին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զոհվեցին երկու կանայք։
Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը հաստատեց տեղի ունեցածն ու ցավակցեց զոհերի ընտանիքներին։ Ձևավորվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի բոլոր հանգամանքները, չի գործում Սահլ-Հաշիշ հանգստյան գոտին, որը Հուրգադայից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ չի կարելի լողալ, դայվինգ, ձկնորսություն և այլն։
Զոհվածներից մեկը Ավստրիայի քաղաքացի է, շնաձուկը կերել էր նրա ոտքն ու ձեռքը։ Նա վերջին տարիներին ամուսնու հետ ապրում էր Եգիպտոսում։ Մյուս զոհվածը Ռումինիայի քաղաքացի էր։ Նրա անշնչացած մարմինը գտել են Ավստրիայի քաղաքացու վրա հարձակումից ժամեր անց։ Դեպքերը տեղի էին ունեցել 600 մ հեռավորության վրա։ Հուլիսի 3-ին շնաձուկ նկատել են մեկ այլ լողափում։
Նշվում է, որ շնաձկների հարձակումների պատճառ է դարձել ոչխարներով բեռնված նավի խորտակումը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ անել, երբ ծովում հանդիպում ես շնաձկան. Եգիպտոսում պատահածի հետքերով
- Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռումինուհի է զոհվել
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան