Վահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը:
Վահե Հակոբյանը նաև բացառել է, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից. «Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»:
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ, Վահե Հակոբյանն ասել է. «Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում