«Հրապարակ». Ով կարող է դառնալ Երևանի քաղաքապետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետի պաշտոնի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն կա՝ տեղից ելնողը հավակնում է այդ պաշտոնին, քանի որ օրենքն ասում է․ «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»: Այսինքն՝ եթե պատգամավոր դառնալու համար տևական ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ կա, ապա այս պարագայում ցանկացած մեկը կարող է ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել օտար երկրի քաղաքացիությունից և առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տասնյակ հավակնորդների անուններ են շրջանառվում։
Իշխանական թեկնածուն, ինչպես հայտարարվել է, Տիգրան Ավինյանն է։ Իսկ ընդդիմությունից շրջանառվում են Արթուր Վանեցյանի, Լևոն Քոչարյանի, անգամ Տարոն Մարգարյանի անունները։ Ինքնառաջադրվել է նաև Ռուսաստանից ժամանած Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Ռուբեն Վարդանյանի, անգամ Արման Թաթոյանի ու Հայկ Մարությանի մասին է խոսվում։
Ի դեպ, իշխանությունները մի պահ որոշել էին Երեւանի արտահերթ ընտրություններ կազմակերպել 2022-ի հոկտեմբերին, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից։ Եթե անգամ հերթական ընտրություններ չլինեն, առնվազն մինչև 2023-ի գարուն հաստատ ընտրություն չի լինի։ Հերթականի ժամկետը 23-ի սեպտեմբերն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Վահե Հակոբյանը իր մանդատը վայր դնելու վերաբերյալ ասել է՝ «այդ մասին սեպտեմբերին կխոսենք»
- «Հրապարակ». Արտյոմ Վանեցյանը 2019թ. նախարարին դիմում է գրել` խնդրելով կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն, թույլ տան ծառայել բանակում
- «Ժողովուրդ». Վաղը, մյուս օրը, իշխանությունը հանգիստ կարող է նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել
- «Հրապարակ». Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատել են, բայց բնակիչներին չեն զգուշացրել
- «Ժողովուրդ». Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Փաշինյանի հասցեին
- «Հրապարակ». Հատկապես ինչի համար է պարգևատրվել Սերգեյ Ատոմյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան