Եգիպտոսում որ հյուրանոցների լողափերն են փակ շնաձկների հարձակումների հետևանքով
Եգիպտական Հուրգադա քաղաքի լողափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով երկու կանանց զոհվելու պատճառով իշխանությունները փակել են մի քանի հանգստյան գոտիներ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, իշխանությունների կողմից ծովում լողալու արգելքը գործում է մի շարք շրջաններում՝ նոր հարձակման վտանգի պատճառով:
«Սակայն Ալբատրոսի միջնաբերդի հյուրերը կարող են լողալ ծովածոցում: Սահլ Հաշեշի շրջանի մնացած հյուրանոցներում լողափերը փակ են: Մակադի Բեյի, Սոմա Բեյի և Սաֆագայի տարածքներում, հյուրանոցների մեծ մասում, բացառությամբ Heights Makadi-ի և Sunrise Tucana Resort-ի, թույլատրվում է լողափային արձակուրդները: Մի քանի տեղերում տեղադրվել են ցանցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շնաձկների հարձակումներն ու դրանց հետևանքով երկու օտարերկրացի կանանց մահը զայրույթ է առաջացրել տուրիստական ոլորտի ներկայացուցիչների մոտ, նրանք հարցեր են ուղղում Եգիպտոսի իշխանություններին։
«Դա վրդովեցուցիչ է: Իմանալով Կարմիր ծովում շնաձկների հետ կապված խնդրի մասին՝ պետությունը դեռևս ոչինչ չի անում, ինչը հանգեցրեց մարդկանց մահվան։ Ինչո՞ւ նախկինում ափերի մոտ զբոսաշրջային վայրերում շնաձկների դեմ հատուկ մետաղական ցանցեր չեն տեղադրվել»,-Թելեգրամի ալիքում գրել է MAYEL Travel-ի գործադիր տնօրեն Մայա Կոտլյարը։
Գիշատիչների ագրեսիայի հնարավոր պատճառների մասին խոսելիս փորձագետները նշում են նավերից ծովում սննդի մնացորդները թափելը, որոնց հետևանքով փոխվում են նրանց ուտելու սովորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում շնաձկների հարձակման հետևանքով աշխարհի լողափերում խուճապ է սկսվել
- Եգիպտոսում շնաձկների հարձակումների պատճառը ոչխարներով բեռնված նավի խորտակումն է
- Ինչ անել, երբ ծովում հանդիպում ես շնաձկան. Եգիպտոսում պատահածի հետքերով
- Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռումինուհի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան