ԱԺ այսօրվա արտահերթ նիստի 23 նախագծերից 15-ը 3-ժամյա արագացված քննարկման ռեժիմով են ընդունվելու
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հուլիսի 6-ին գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան:
Կառավարության առաջարկները ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ օրակարգում 23 հարց կա, որից 15-ն առաջարկում են քննարկել արագացված կարգով ՝3-ժամյա ռեժիմով:
Չանայած նրան, որ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը բողոքեց կառավարության նման մոտեցումից՝ հայտարարելով, որ վերջինս ՔՊ-ական պատգամավորներին ծանր վիճակի մեջ է դնում, քանի որ 15 օրենքը չեն կարող մեկ օրում երկու ընթերցմամբ ընդունել, ԱԺ-ն օրակարգն արագ հաստատեց և անցավ նախագծերի քննարկմանը:
Անահիտ Ավանեսյանն սկսեց ներկայացնել օրակարգի առաջին հարցը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան