Գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել. Փոխոստիկանապետը՝ ոստիկանների դեմ հարուցված 40 գործի մասին
«Ըստ էության մեկնաբանություններն սին են ու հիմնազուրկ, երեկ նախագահի կողմից պարգևատրվածներից, թերևս մեզ համար կարևորագույնը Ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանի պարգևատրումն էր»,-անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ ընդդիմության ցույցերն ոչ համարժեք ուժի կիրառմամբ ճնշելու համար պարգևատրում ստանալու մասին լրագրողի հարցին՝ ԱԺ-ում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նա հայտնեց, որ այն արժանի պարգևատրում էր, քանի որ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում աշխատելու երկար տարիների փորձ ունի, իր ուժերն ամբողջովին ներ է դրել հասրակական կարգի պահպաման և հանցավորության դեմ պայքարի գործում:
«Ինչ վերաբերում է ակցիաների ընթացքում մարդկանց ծեծի ենթարկելուն, դրանք որևէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, ինչու, որովհետև այս ընթացքում գրեթե ողջ ոստիկանական համակարգը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը, սակայն բացի դրանից ոստիկաններն իրականացնում են նաև այյլ ծառայություններ և յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատանքի՝ իր իսկ կողմից իրականացրած ծառայության համար»,-ասաց Ֆիդանյանը:
Լրագրողի հարցին, թե ցուցարարին խեղդող ոստիկանը պարգևատրվում է՝ Ֆիդանյանը խնդրեց ձևակերպումներում զգույշ լինել, քանի որ արդեն լրագրողի հացի մեջ մեղադրանք կա բռնություն գործադրելու վերաբերյալ, իսկ դրա համար պետք է լինի դատարանի որոշում:
Անդրադառնալով քաղաքացուն խեղդողի կոչումը բարձրացնելու լուրին՝ փոխոստիկանապետն ասաց, որ այդ տարածված լուրում շատ վերացական տվյալներ էին նշված:
«Թե ով է կոչումի կամ պաշտոնի բարձրացման արժանացել, չեմ կարող ասել, եթե կարիքը կա, կարող եք դիմել, մենք անպայման կպատասխանենք, բայց նման առանձնահատուկ մոտեցում, ինչպես որոշ լրատվամիջոցներ թմբկահարում են, գոյություն չունի: Ես կոնկրետ այդ անձի հետ կապված չեմ կարող ասել, որովհետև նախ չգիտեմ, թե ում մասին է խոսքը»,-հայտարարեց փոխոստիկանապետը:
Նա բացառեց, որ փորձ է եղել ձեռքերը շղթայվածին խեղդել:
«Հենց այդ նույն պահը, որտեղ ֆիքսվել էր, ես տեսել եմ, թե դրանից առաջ ինչ է եղել: Իրավաչափությունը կորոշվի դատարանի կողմից»,-հայտարարեց Ֆիդնայանը:
Նրա խոսքով՝ ցույցերը ճնշելու մասով 80-ից ավելի ծառայողական քննություններ են նախաձեռնվել, բայց դրանց կեսից ավելին կասեցվել է, որովհետև հարուցվել են քրգործեր, որոնց ավարտից հետո նոր արդյունքները կլինեն:
Ֆիդանյանի տեղեկացմամբ՝ քրգործերի վարույթը ոստիկանությունը չի իրականացնում և 40-ից ավելի քրգործ կա հարուցված:
Պնդելով, թե ոստիկանության գործողությունները եղել են ավելի քան համաչափ՝ փոխոստիկանապետն ընդունեց, որ եղել են դեպքեր, երբ որոշակի խնդիրներ առաջացել են, քանի որ նման մասշտաբներում իդեալական ծառայություն հնարավոր չէր իրականացնել:
«Բայց կրկնեմ, որ գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել, նվազագույն հատուկ միջոց է կիրառվել՝ ընդամենը մեկ անգամ»,-հայտարարեց Արա Ֆիդնայանը և ակնարկեց, որ լրագրողները դիտեն այլ երկրներում նման միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի դեմ բողոքի քննությանը դատավորը սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ
- Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը
- Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, տիկին՝ ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան