Ոչ միայն քիչ ենք հացահատիկ մշակում, այլև մշակելու դեպքում էլ արդյունք չենք ստանում․Արմեն Գրիգորյան
«Զարգացած են այն երկրները, որոնք բարեկեցիկ են և անվտանգ , իսկ զարգացող են այն երկրները, որոնք գնում են այդ ճանապարհով։ Հայաստանը որտե՞ղ է»,- «Դիմադրության» շարժման նախաձեռնած «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը սրանցից ոչ մեկում չի տեղավորվում, քանի որ մենք 2 հատվածում էլ ունենք խնդիրներ։
«Զարգանալու համար պետք է ապրեցնել պետությունը, իսկ ապրեցնելու համար պետք է ապրեցնել համաչափ և զարգացնել համաչափ։ Համաչափ զարգացնելու համար կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը։ Որքան էլ աշխարհն առաջ գնա, երկրներին, ժողովուրդներին պահում է գյուղատնտեսությունը»,- ասաց նա։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունների նվազում կա։
«Վերջերս ուսումնասիրություն էի նայում, որտեղ 2021թ․-ին 2017-ի համեմատությամբ հացահատիկի ցանքատարածությունները նվազել են 20,2 տոկոսով, իսկ մեկ հեկտարին բաժին ընկնող բերքատվությունը՝ 35 տոկոսով։ Վերջին հինգ տարիների կտրվածքով ունենք համախառն բերքի 49 տոկոս անկում։ Սա նշանակում է, որ ոչ միայն քիչ ենք մշակում, այլև մշակելու դեպքում էլ արդյունք չենք ստանում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Ըստ տնտեսագետի այս խնդիրը պետք է մտագի և պետք է գտնել պատասխանը, թե ինչու արդյունք չենք ստանում։
«Գյուղում ապրեցնելով մարդկանց, պահելով հատկապես սահմանամերձ գյուղերը, կբարձրացնենք նաև պետության անվտանգության համակարգը։ Առաջին հերթին պարենային անվտանգության խնդիր է լուծվում։ Գյուղում ապրելը նաև մշակույթ է։ Գյուղը քանդելով կտրվում ենք մեր արմատից»,- հավելեց Գրիգորյանը։
Գյուղացուն մենակ թողնելու և ոլորտն ամբողջությամբ անտերության մատնելու մասով տնտեսագետը նշեց․ « Առաջին հերթին վերականգնել է պետք այդ գերատեսչությունը։ Հույս ունեմ , որ հաջորդ իշխանությունները շուտ կգան և այդ առանցքային հարցը կլուծեն։ Մեր բնակչության 1/3-րդն իր եկամուտները ստանում է գյուղացիական տնտեսությունում գործունեության արդյունքում։ Մինչդեռ այդ ոլորտում, լինելով բազմաթիվ խնդիրներ, չկա պատասխանատու»։
Ըստ նրա՝ բերքահավաքի սեզոն է և այս շրջանում բերքի իրացման հետ կապված շատ խնդիրներ են առաջանում, մինչդեռ ոլորտով զբաղվող որևէ մեկը չկա։
«Բերքի գինն ու ցանքատարածությունների նվազումը կանգնեցրել են բերքն իրացնելու՝ գյուղացու դառը քրտինքը ոչնչացնելու փաստի առջև»,- եզրափակեց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր՝ ներմուծումների և արտահանումների ֆոնին․ Հռիփսիմե Ստամբուլյան
- Ծրագրերը կառավարությունը չի կարողանում իրականացնել․ Կառլեն Խաչատրյան
- Բարձր գնաճը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան