Դավիթ Տոնոյանի փաստաբանները ցանկանում են, որ նա տեսակցի լրագրողների հետ
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբն արձանագրում է Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտումը:
Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատակա նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո:
Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին:
Հավելենք, որ հաջորդ դատակա նիստի ընթացքում Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Մ.Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել․ պաշտպաններ
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին
- Դավիթ Տոնոյանի փաստաբաններն այսօր միջնորդելու են նիստն անցկանել դռնբաց
- Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտնում է անհերքելի ապացույցների ձեռքբերման մասին
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է Փաշինյանին. Շարունակելի
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել
- Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված
- Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել
- Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
- Տիգրան Աբրահամյանը Դավիթ Տոնոյանին՝ մեղքերդ չես քավի