Որտե՞ղ է պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը. Ելենա Կիրակոսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը գրում է.
«Բնակչության սոցիալապես խոցելի խավի համար նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը հանապարզօրյա խնդիր է:
Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը մոտ 84 000 է: Նպաստները միջինում կազմում են 30 հազար դրամ: Մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը վերջին պաշտոնական տվյալներով 76 300 դրամ է: Վերջին ամիսների գնաճի միջին տեմպը 2+ % է, ուստի թանկացումներով ճշգրտված, նվազագույն սպառողական զամբյուղն այս պահին վստահաբար ավելի թանկ է:
Փաստորեն՝ այն ներկայումս շատ ավելի անհասանելի է առնվազն 84000 ընտանիքի համար: Իսկ իրականում նվազագույն կենսական պահանջների բավարարման խնդիր ունեցող ընտանիքների թիվը կարելի է անգամներով բազմապատկել, քանի որ այս պահին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն էականորեն բարձր է նաև նվազագույն աշխատավարձի չափից (68 000 դրամ):
Ի՞նչ պետք է անի հաշմանդամություն ունեցող անձն այս պարագայում, ի՞նչ պետք է անի բնակչության անաշխատունակ հատվածը: Որտե՞ղ է այս պարագայում պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը…
Եթե տարին մեկ անգամ առկա գնաճի և կենսական կարիքների նվազագույն սահմանաչափի հետ որևէ առնչություն չունեցող եկամուտների մասնակի բարձրացումներում, ապա՝ անարդյունք փնտրտուք է սպասվում մեզ:
Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ո՛չ 2022 թ. հունվարի մեկից թոշակների և նպաստների միջինում 3000 դրամ կազմող բարձրացումներն էին որոշ ապրանքների մասով 40 %-անոց գնաճին համապատասխան, ո՛չ էլ 2023թ.-ի հունվարից նախատեսվող բարձրացումներն են երաշխավորված, որ կծածկեն անհրաժեշտ կարիքների բավարարման խնդիրը: Հատկապես, որ նույն գնաճի հետ կապված ո՛չ փորձագիտական հանրույթի, ո՛չ ԿԲ-ի կողմից կանխատեսումներով չեն ակնկալվում շուտափույթ դրական փոփոխություններ:
Ուստի կրկին հարց է առաջանում՝ որտե՞ղ է պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը»։
Հարակից հրապարակումներ`
- Պարսյան. Շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում
- ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%
- Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը
- Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին