Եվրոպայում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է
2021 թվականին Եվրամիության և Շենգենյան գոտու անդամ երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 68 տոկոսով և կազմել 14 հազար 970։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Այս թվերը, սակայն, չեն գերազանցում մինչ համավարակը եղած տվյալները: Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներում ապաստան հայցած Վրաստանի քաղաքացիների թիվը տարիների կտրվածքով հետևյալն է.
2016 թվական՝ 8 775,
2017 թվական՝ 12 հազար 060,
2018 թվական՝ 20 հազար 950,
2019 թվական՝ 22 հազար 765,
2020 թվական՝ 8 905,
2021 թվական՝14 հազար 970:
ԵՄ ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ 2021 թվականին ամենաշատ դիմումները՝ 37 տոկոս, Վրաստանի քաղաքացիները ներկայացրել են Ֆրանսիայում, իսկ մերժման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում։
2021 թվականին Վրաստանի 10 հազար 590 քաղաքացու առաջին իսկ փուլում մերժվել է ապաստանի տրամադրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան