«Երևանի հուշարձանների թալանը շարունակվում է»
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Մանասյանն ահազանգում է՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացից անհետացել է կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանի աստղի բրոնզե շրջանակը։ Նա հրապարակել է նաև լուսանկարներ՝ թե ինչպես էր այն մինչև գողությունը և գողությունից հետո։
«Երևանի հուշարձանների թալանը շարունակվում է։ Կինո Մոսկվայի դիմացից անհետացել է Ներսես Հովհաննիսյանի աստղի բրոնզե շրջանակը»,- գրել է Վարդան Մանասյանը։
Հիշեցնենք, որ հայկական կինոյի մեծանուն կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու 80-ամյա հոբելյանների կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 2018-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, բացվել էին նրանց պատվո աստղերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գողացել էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։ Օրեր անց ոստիկանները բացահայտել էին գողության դեպքերը, գողոնը հայտնաբերվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Լատունե գրքի և երկաթե զանգի գողերը հայտնաբերվել են
- «Խնկո-Ապոր» գրադարանի դիմացի լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի մոտի զանգի գողության դեպքերով նյութեր են նախապատրաստվում
- Գողացել են Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը
- Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է
- Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան