Բարձր գնաճը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան
«Մեր քաղաքացիներին այսօր հետաքրքրում է, թե իրենց թոշակն ինչո՞ւ չի ավելանում կամ անապահովության նպաստներն ինչո՞ւ չեն ավելանում»,- «Դիմադրության» շարժման նախաձեռնած «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա գնահատմամբ՝ գնաճի նման իրավիճակում չեն ավելանում ցածր եկամուտ ունեցող, նվազագույն աշխատավարձով աշխատող, միայնակ կենսաթոշակառուներին վճարվող նպաստներն ու նվազագույն աշխատավարձերը։
Թադևոսյանը նաև փաստեց, որ բարձր գնաճը շարունակվում է, ինչը նոր երևույթ չէ։
«Դրան ականատեսն ենք եղել 2020թ․ին, շարունակվել է 2021թ․-ին և 2022թ․-ին։ Բայց այս փուլի ամենավտանգավոր սոցիալական հետևանքն այն է, որ այս պահին մենք ականատեսն ենք առաջին անհրաժեշտության ապրանքների մասով բարձր գնաճին։Հետևաբար՝ տրամաբանական է, որ մարդիկ պահանջում են սոցիալական խնդիրների լուծում, նպաստի և թոշակի բարձրացում»,- ավելացրեց Ավետիսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան