«Ժողովուրդ». Վահե Հակոբյանը իր մանդատը վայր դնելու վերաբերյալ ասել է՝ «այդ մասին սեպտեմբերին կխոսենք»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը որոշեց ու պաշտոնանկ արեց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի:
«Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը՝ Արթուր Ղազինյանից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այդ հարցին այժմ չի անդրադառնա:
«Այդ մասին սեպտեմբերին կխոսենք»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նապագահը:
Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաև քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արտյոմ Վանեցյանը 2019թ. նախարարին դիմում է գրել` խնդրելով կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն, թույլ տան ծառայել բանակում
- «Ժողովուրդ». Վաղը, մյուս օրը, իշխանությունը հանգիստ կարող է նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել
- «Հրապարակ». Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատել են, բայց բնակիչներին չեն զգուշացրել
- «Ժողովուրդ». Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Փաշինյանի հասցեին
- «Հրապարակ». Հատկապես ինչի համար է պարգևատրվել Սերգեյ Ատոմյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան