Ամենաուժեղ երաշտը Իտալիայում՝ վերջին 70 տարում
Իտալիայում վերջին 70 տարվա ամենաուժեղ երաշտն է, երկրի մի քանի մարզերում արտակարգ դրություն է մտցվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, իշխանությունները չեն բացառում, որ ցերեկային ժամերին ստիպված կլինեն խմելու ջրի ռացիոնալացմանը։ Թեև որոշ հատվածներում արդեն իսկ գործում են սահմանափակումներ, օրինակ, գիշերը ջրամատակարարումն ամբողջությամբ դադարեցվում է։
Տեղումների բացակայությունը և ռեկորդային բարձր ջերմաստիճանը կաթվածահար է արել բրնձի և եգիպտացորենի արտադրությունը Իտալիայի հյուսիսում և Պո գետի շրջակայքում: Դրանում ջրի մակարդակն իջել է նվազագույնի։ Երկրի ֆերմերների ասոցիացիան վնասը գնահատում է ավելի քան երեք միլիարդ եվրո։ Երաշտը հարվածել է նաև անասնաբուծության ոլորտին։ Բուծողները ջանք չեն խնայում անասուններին փրկելու համար, սակայն ծախսերը կտրուկ աճում են:
Տարեցտարի իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ձմռանը լեռներում քիչ ձյուն է տեղում։ Հատկապես հարավային Ալպերում: Դրա հետևանքով գետերում ջրի մակարդակը նվազում է։ Գիտնականները կարծում են, որ սա կլիմայի փոփոխության հետևանք է, որն ուղղակիորեն ազդել է մարդու գործունեության վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան