Ծրագրերը կառավարությունը չի կարողանում իրականացնել․ Կառլեն Խաչատրյան
«Ավելի քան մեկ ու կես տարի տնտեսությունում բարձր գնաճային ֆոն ունենք։ Այստեղ շատ կարևոր էև, որպեսզի Կառավարությունը քայլեր ձեռնարկեր՝ սոցիալապես խոցելի խավերի բեռը թեթևացնելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը հարվածում է սոցիալապես խոցելի խավերի գրպանին»,- «Դիմադրության» շարժման նախաձեռնած «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ պետությունն այստեղ անելիք ուներ, քանի որ հիմնական գործիքը ՝ պետական միջոցներն են։
«Բյուջեն պլանավորելիս պետք է հաշվի առնվեր գնաճային այն միտումները, որոնք տնտեսությունում առկա են ավելի քան 1,5 տարի»։
Շարունակելով դիտարկումները՝ 2022թ-ի բյուջետային քաղաքականության մասին,տնտեսագետը նշեց, որ կա ակնհայտ անհամապատասխանություն։
«2022թ․-ի բյուջեի ծախսերն աճել են 12 տոկոսով, ինչը ենթադրում էր, որ գոնե 12 տոկոսով պետք է աճեին թոշակներն ու սոցիալական նպաստները։ Բայց իրականում ունենք այն,որ սոցիալական պաշտպանության ծախսերը 2022-ին պլանավորած են 7 տոկոսով ավելի քիչ, քան՝ 2021թ․-ի է եղել։ Եթե 2021թ․-ին սոցիալական պաշտպանությանն ուղղվել է 626 մլդ դրամ, ապա այս տարի պլանավորված է 581 մլդ դրամ»,- մանրամասնեց տնտեսագետը։
Խաչատրյանի համոզմամբ՝ պատկերը գուցե այդքան տխուր չլիներ, եթե մենք չտեսեինք պարգևավճարների չնվազում, Կառավարության պահուստային ֆոնդի ավելացում։
«2022թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք կապիտալ ծախսերի ավելի քան 50 տոկոս թերակատարում։ Այսինքն՝ եղած ծրագրերը Կառավարությունը չի կարողանում իրականացնել, բայց փոխարենը ևս 40 մլդ ուզում է այդ ծրագրերին ուղղել։ Սա աբսուրդ է։ Իմ խորին հաամոզմամբ՝ այս գումարները կարող էին նույն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղել։ Ինչը գոնե կչեզոքացներ ընդհանուր գնաճի ազդեցությունը՝ սոցիալապես խոցելի խավերի վրա։ Բայց այն բնականաբար չի արվում։ Հետևաբար՝ այն հիմնավորումները, թե «փող չկա», միջոցները սուղ են,որևէ քննադատության չեն ենթարկվում։ Ավելին՝ այդ գումարները կան , ուղղակի Կառավարությունն ուզում է իր հայեցողությամբ՝ ընթացիկ ծախսերի, պարգևավճարների, որոշակի ավտոպարկի թարմացմանը կամ նմանատիպ այլ ծախսերին ուղղել», - ավելացրեց տնտեսագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան