ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում սանձազերծվել է իսկական տեղեկատվական պատերազմ, գրանցվել է համակարգչային հարձակումների թվի երկրաչափական աճ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը «Ինֆոֆորում - Սոչի» Հարավային տեղեկատվական անվտանգության 9-րդ ֆորումում։
«Մեր անդամ պետությունների տեղեկատվական ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների թիվն աճում է: Համակարգչային հարձակումների աճ է նկատվում, և դրանց թիվը զգալիորեն մեծանում է, որոնց մեծ մասն էլ բարդ է: Այս տարի այս ոլորտում մարտահրավերներն էլ ավելի են սուր, լուրջ և ավելի լայնածավալ դարձել: Ըստ էության, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրական ագրեսիա է սանձազերծվել, պատերազմ տեղեկատվական տարածքում »,-ասել է նա։
Կուզնեցովի խոսքով՝ համակարգված տեղեկատվական հարձակումներն իրականացվում են տարբեր երկրներից և դրանք անում են ոչ թե միայնակ հաքերների, այլ «պետական կառույցների» կողմից։
«Հայտնի է, որ այսպես կոչված կիբերզորքերը մի շարք պետությունների զինված ուժերի մաս են կազմում: Որոշ երկրներում նման կառույցների գոյության փորձը գերազանցում է տասը տարին: Կան միտումնավոր փորձեր անջատել մեր պետությունների կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքներիի ինտերնետային ռեսուրսները».-ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը ։
Կուզնեցովը բացատրել է, որ առաջին հերթին հարձակման են ենթարկվում լրատվամիջոցները, ֆինանսական հաստատությունները, պետական կառույցները, զանգվածային սոցիալական նշանակության պորտալներն ու ցանցերը, ինչպես նաև բժշկական և այլ հաստատությունները։
«Օգտագործվում են ամենաառաջադեմ ալգորիթմներն ու համակցված տեխնոլոգիաները, ավելի ու ավելի բարդ ծրագրեր են օգտագործվում, որոնք կարող են վարակել սարքեր, տարբեր օպերացիոն համակարգեր»,-ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի XIII նիստը
- ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի․ Միրզոյան
- Դուք Ղազախստանի համար ՀԱՊԿ-ի մեխանիզմներն աշխատեցնո՞ղ եք, բայց Հայաստանի սահմանների համար՝ ո՞չ. Արամ Վարդևանյան
- ԴԺՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՀԱՊԿ ուժերի տեղակայման մասին որոշումը կկայացվի հանրապետության ազատագրումից հետո։
- Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը
- Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր․ Արթուր Ղազինյան
- ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին