Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր՝ ներմուծումների և արտահանումների ֆոնին․ Հռիփսիմե Ստամբուլյան
«Այո, այս չորս ամիսների ընթացքում ունեցել ենք տնտեսական աճ, բայց այն կրում է կարճաժամկետ բնույթ»,- «Դիմադրության» շարժման նախաձեռնած «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ հիմնավորելով․
«Եթե մենք նայում ենք 2020 և 2021թ-ի ցուցանիշների համեմատությամբ, ապա 2020թ-ին ունեցած տնտեսական անկումը 2021թ․-ի ընթացքում չենք կարողացել վերականգնել։ Մինչդեռ տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Վրաստանը ոչ միայն վերականգնել է, այլև ունեցել է տնտեսական աճ։ Հիմա, տնտեսական աճը եղել է սպասարկման և ծառայությունների ոլորտում, ինչը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնի վրա է եղել՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված»,- ասաց Ստամբուլյանը։
Նրա խոսքով՝ շատ ռուս գործարարներ նույնիսկ եկել են և Հայաստանում բախվելով խնդիրների թողել և գնացել են Վրաստան։
«Մենք կարող էինք ասել, որ Հայաստանը ռեալ տնտեսական աճ ունի,եթե արդյունաբերության մեջ ունենայինք հստակ ցուցանիշներով աճ։ Տնտեսական աճի մեջ որոշակի դեր է ունեցել շինարարությունը,որը պայմանավորված է եկամտահարկով բնակարանների ձեռքբերման օրենքի հետ։ Մարդիկ շտապում են բնակարաններ ձեռք բերել և շինարարությունը որոշ չափով աճել է։ Այս ցուցանիշները հնարավոր է մինչև տարեվերջ չշարունակվեն և տարեվերջին ունենանք այլ պատկեր, ինչն ունեցանք 2021թ․-ին»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է արտահանումներին ու ներմուծումներին, ապա նա հայտնեց, որ ատահանման ու ներմուծման աճը նույնպես պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով։
«Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր՝ ներմուծումների և արտահանումների ֆոնին։ Հավի առնելով պետական շահերը, այս մասով շատ փակագծեր չեմ բացի, բայց ակնհայտ է, որ մեր արտահանումն ու ներմուծումն այս ֆոնի վրա է բարձրացել»,- նշեց Ստամբուլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծրագրերը կառավարությունը չի կարողանում իրականացնել․ Կառլեն Խաչատրյան
- Բարձր գնաճը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան