Հիմնանորոգվում է դեպի Նորավանք տանող 8.1 կմ ճանապարհը
Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/-Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։
Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաև հիմնանորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ Ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության տարրերով։
Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։
Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան