Բացառել պատրաստի սննդամթերքի շփումը հում սննդամթերքի հետ
Հայաստանում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: Ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա նշեց, որ այդ ընթացքում արձանագրվել է 7 բռնկում, որից 4-ը սննդային ծագման, 2-ն արձանագրվել են Երևանի հանրային սննդի կազմակերպություններում, մեկական դեպք՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք պայմանավորված են եղել էքսկուրսիաների ժամանակ սննդամթերքի պահման, պահպանման, տեղափոխման կանոնների խախտումներով:
«Շատ կարևոր է մի շարք կանոնների պահպանումը, որոնք կարող են կանխարգելել սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրումը հատկապես էքսկուրսիաների ժամանակ»,- ասաց նա՝ հավելելով, որ սննդամթերքը պետք է լինի թարմ, գնված լինի խանութներից, ուշադրություն դարձնել սննդամթերքի տեղափոխման, պահպանման պայմաններին, ժամկետներին:
Միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե, սնունդը պատրաստելուց պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային։
Ռ.Աբովյանն ընդգծեց, որ պետք է բացառել պատրաստի սննդամթերքի շփումը հում սննդամթերքի հետ, քանի որ եթե հում սննդամթերքը վարակված լինի, այն հեշտությամբ կարող է վարակել պատրաստի սննդամթերքին։
Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առավել արագ փչացող՝ կրեմային հրուշակեղեն, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, սննդամթերքի պահպանմանը: Նա խորհուրդ տվեց էքսկուրսիաների ժամանակ հնարավորինս խուսափել շատ արագ փչացող սննդամթերք օգտագործելուց։
Ռ.Աբովյանն ասաց, որ հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս սնունդն ընդունելուց երկու ժամ հետո և կարող են շարունակվել մի քանի օր: Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավ:
«Նման ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի: Ինքնաբուժմամբ չզբաղվել, զերծ մնալ հակամանրէային դեղորայք ընդունելուց, քանի որ ոչ նպատակային և ոչ ճիշտ դեղորայք օգտագործելու արդյունքում կարող են ի հայտ գալ այլ խնդիրներ։
Երեխաներն ավելի զգայուն են ու նրանց օրգանիզմը շատ ավելի թիրախավորված է: Ախտանշանների դեպքում անպայման դիմեք մոտակա բուժհաստատություն: Ունենք դեպքեր, երբ երեխայի բուժումը կազմակերպվել է տանը՝ ստամոքսի լվացում, տարատեսակ դեղորայքի ներմուծուոմվ, ինչն էլ ավելի բարդացնում է իրավիճակը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սնկից թունավորման առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում
- Էքսկուրսիաների ժամանակ ինչ մթերքներից պետք է խուսափել. ՍԱՏՄ հորդորը
- Հայտնի է, թե ինչից են թունավորվել Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցները
- Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված ևս մեկ քաղաքացի է հոսպիտալացվել, մեկն էլ՝ դուրս գրվել
- Սննդի անվտանգության օրը Հայաստանում «նշանավորվեց» սննդային թունավորմամբ
- Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են
- «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործի շրջանակում հարցաքննվել է ավելի քան 100 տուժող
- «Երեմյանների» ռեստորանում, «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործը տեղում դոփում է
- Աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք. Երևանում՝ մեկ շաբաթում
- Նոր տարի, նոր թունավորումներ. «Պետք է աղոթել, նոր ուտել»
- Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից
- Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների աղիքային վարակի հարցում հումքը «մեղավոր» չէ
- Պիպոյան. Տեսչական մարմիններն ասում են՝ վա՜յ թունավորում եղավ, բայց չեն ասում՝ թունավորում եղավ, քանի որ չենք աշխատում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Տաթև» դպրոցի 10 սանի մոտ եղել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, 2 երեխա հոսպիտալացվել է
- «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնված քաղաքացիների մոտ աղիքային վարակ է արձանագրվել
- «Տաշիր պիցցա»-ից օգտված և «աղիքային վարակով» հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի
- «Տաշիր պիցցա»-ից օգտված, աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան