Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումների մասին
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։
«Շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների քննարկումը։
Մասնավորապես, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման հարցերի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումների մասին»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի՝ միլիարդներով զենք գնելուն ՀՀ իշխանությունները պատասխանում են 4 տարի հետո հայ սպային բնակարան հատկացնելու որոշումով
- Նաիրա Զոհրաբյան. Ալիևը գալիս է Երևան
- Վարդան Բալյան. Հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանը Թուրքիայի հետ
- Ադրբեջանը լացում է և ուզում է Երևանի Կոնդը
- ՌԴ նախագահն ասում է՝ սահմանը հստակ չէ, Նիկոլն ասում է՝ ոնց հստակ չէ, այս տարածքը Ադբեջանինն է. Էդուարդ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան