ՔՊ ական պատգամավորներն անփոփոխ՝ 55 կողմ ձայներով ընդունեցին 22 օրենք
ԱԺ-ն այսօր ՔՊ պատգամավորների 55 կողմ ձայներով միաձայն ընդունեց և սպառեց օրակարգում ընդգրկված բոլոր 23 նախագիծը: Միայն մեկ սահմանադրական օրենքի քվեարկության ժամանակ Ալեն Սիմոնյանը պարտավոր էր հայտարարել, որ 55 ներկա պատգամավորների քվեներին ավելացնում է նաև գործուղման մեջ գտնվող 10 ՔՊ-ական պատգամավորների գրավոր կողմ քվեները:
ԱԺ-ն ընդունեց՝
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասինև կից փաթեթը (երկրորդ ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ, 55+10 ձայն),
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցմամբ),
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցմամբ),
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը(երկրորդ ընթերցմամբ),
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ) նախագծերը:
Ալեն Սիմոնյանը ավարտեց նիստը՝ հայտարարելով ,որ ընդունված օրենքների երկրորդ ընթերցումն կանցկացնեն հաջորդ օրը՝ 11:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյանը դիմեց իրավապահներին՝ ուսումնասիրելու իր ականջին հասած քողարկված կոչերը
- Ադրբեջանի՝ միլիարդներով զենք գնելուն ՀՀ իշխանությունները պատասխանում են 4 տարի հետո հայ սպային բնակարան հատկացնելու որոշումով
- Գլխավոր շտաբի պետն առանձին գերատեսչության ղեկավար չէ, պարզապես ենթակա մարմնի ղեկավար է. Պապիկյան
- ԱԺ այսօրվա արտահերթ նիստի 23 նախագծերից 15-ը 3-ժամյա արագացված քննարկման ռեժիմով են ընդունվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան