Ռուսական կապարի խոշորագույն «Ֆրեգատ» գործարանը կանգ է առել արտահանման բացակայության պատճառով
Երկրորդային կապարի արտադրության Ռուսաստանի խոշորագույն գործարանը՝ «Ֆրեգատը» դադարեցրել է աշխատանքը՝ հումքի արտահանման ամբողջական դադարեցման պատճառով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով աղբյուրներին և հենց ընկերության հաստատմանը։
«Առայժմ աշխատանքի դադարեցումը նախատեսված է մեկ ամսով։ Տեսնենք, թե լիցենզավորման հետ կապված ինչ կլինի հետո: Մենք իրացման շուկաներ ենք փնտրելու»,-հայտնել են գործարանում։
Գործարանը տարեկան արտադրում է մոտ 40 հազար տոննա կապար և համաձուլվածքներ, այսինքն՝ Ռուսաստանում այս մետաղի ընդհանուր արտադրության գրեթե 25%-ը։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի հունվարից մինչև մայիս գործարանն արտադրել է գրեթե 17,5 հազար տոննա արտադրանք։
Պարբերականի աղբյուրները նշել են, որ փակման վտանգի տակ են նաև այնպիսի խոշոր գործարաններ, ինչպիսիք են Ryaztsvetmet-ը, Ecorusmetall-ը, Agropribor-ը և UMMC-ը: Դրանցից մի քանիսն անցել են պլանային վերանորոգման, իսկ մյուս մասը գտնվում է գործունեության ամբողջական դադարեցման եզրին։ Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայրենական գործարաններին առաջարկել էր գործընկերներ փնտրել բարեկամ երկրներում։ Բայց առանց արտահանման լիցենզիաների և առաքումների ժամկետների ու ծավալների ըմբռնման, դեռևս անիմաստ է որևէ մեկի հետ բանակցել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
- Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Քիշնևը կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
- Պուշիլին. Մահապատժի դատապարտված վարձկանները երկու շաբաթ ունեն դատավճիռը բողոքարկելու համար
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան