Իսրայելը 15 տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Թուրքիա
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ Իսրայելը և Թուրքիան հուլիսի 7-ին երկկողմ ավիացիոն համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա իսրայելական ավիաընկերություններին վերսկսել թռիչքները դեպի թուրքական օդանավակայաններ։ Այd մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երկու շաբաթ առաջ ես այցելեցի Անկարա և հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այd այցից հետո և շնորհիվ նախարար Չավուշօղլուի հետ պայմանավորվածության՝ այսօր Իսրայելի և Թուրքիայի միջև օդային փոխադրումների նոր համաձայնագիր է ստորագրվել»,-ասվում է Լապիդi հայտարարությունում։
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ ակնկալվում է, որ համաձայնագիրn իսրայելական ավիաընկերություններին հնարավորություն կտա վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա և կարևոր հանգրվան կլինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։
Իսրայելական ավիափոխադրողները 2007 թվականից ի վեր թռիչքներ չեն իրականացնում դեպի Թուրքիա, մինչդեռ թուրքական ավիաընկերությունները կանոնավոր չվերթներ են իրականացնում դեպի Իսրայել։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին լրագրողն ու հաղորդավարը՝ Իսրայելի վարչապետ
- Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
- Իսրայելը ԱՄՆ-ի հետ ստեղծում է «Մերձավոր Արևելքի հակաօդային պաշտպանության դաշինք»
- Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան