Չինաստանը հերքում է ՀԴԲ-ի և ՄԻ-5-ի մեղադրանքները
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հերքել է ՀԴԲ-ի և ՄԻ-5-ի ղեկավարների մեղադրանքները Չինաստանից բխող երկարաժամկետ սպառնալիքի վերաբերյալ: Reuters-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Գործակալության տվյալներով՝ Լիցզյանը հորդորել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային «դադարեցնել լուրեր տարածել»։
«Մենք՝ չինացիներս, ասացվածք ունենք. «Ով կորցնում է իր կացինը, կասկածում է իր հարևանին այն գողանալու մեջ»։ Սա նկարագրում է ԱՄՆ-ի մտածելակերպը, որը լցված է սառը պատերազմի ոգով և գաղափարական կողմնակալությամբ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը և բրիտանական հակահետախուզության ՄԻ-5-ի ղեկավար Քեն Մաքքալումը, խոսելով բիզնեսի առաջնորդների հետ, գործարարներին զգուշացրել են չինացի արդյունաբերական լրտեսների սպառնալիքի մասին։
Տնօրենի խոսքով՝ ՀԴԲ-ն մոտավորապես 12 ժամը մեկ Չինաստանի նկատմամբ նոր հակահետախուզական հետաքննություն է սկսում։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանն ու Հնդկաստանը տապալում են ռուսական նավթի հետ կապված G7-ի պլանները
- Չինաստանում 11 օրում մոտ 1500 մաքսանենգ է ձերբակալվել, 21-ը՝ ոչնչացվել են
- Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի պաշտպանական բնույթի մասին Ստոլտենբերգի խոսքերն անվանել է «դարի կատակ»
- Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ
- ՀԴԲ-ն գաղտնածերզել է Հիտլերի՝ Արգենտինա փախուստի ցուցմունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան