Ջոնսոնը և պաշտոնաթող քաղաքական գործիչները կարող են ավելի քան 500 հազար դոլար փոխհատուցում ստանալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ավելի քան 50 թոշակի անցած քաղաքական գործիչներ իրավունք ունեն ընդհանուր ստանալ 420,000 ֆունտ ստեռլինգի (501,000 դոլար) հրաժարականի փոխհատուցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հայտնել է The Independent-ը։
Ըստ թերթի, նախարարական և այլ կենսաթոշակների ու աշխատավարձերի մասին 1991 թ. օրենքի համաձայն՝ հեռացող պաշտոնյաներն իրավունք ունեն վճարվել իրենց տարեկան աշխատավարձի 25%-ը՝ որպես արձակման վճար: Նշվում է, որ նպաստը վճարվում է անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներով է պաշտոնյան լքել պաշտոնը։ Վճարումների համար կարող են դիմել նաև այն անձինք, ովքեր իրենց պաշտոններում եղել են ընդամենը երկու օր։
Մեծ Բրիտանիայի վարչապետի տարեկան աշխատավարձը կազմում է 75,440 ֆունտ (90,005 դոլար), մինչդեռ Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարների աշխատավարձը տատանվում է 22,4 հազար ֆունտից (26,8 հազար դոլար) մինչև 67,5 հազար ֆունտ (80,5 հազար դոլար): Ինքը՝ Ջոնսոնը, իրավունք ունի բրիտանացի հարկատուներից 18860 ֆունտ ստեռլինգի (22501,3 դոլար) չափով նպաստ ստանալ: Նախարարների անձնական խորհրդարանական քարտուղարները կարող են պահանջել 5,5 հազար ֆունտ ստեռլինգ (6,6 հազար դոլար) վճարում
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
- Ջոնսոնը կարծում է, որ «Եվրատեսիլ-2023»-ը պետք է անցկացվի Ուկրաինայում
- Ջոնսոն. Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին՝ չնայած աշխարհում ուկրաինական թեմայի հանդեպ հոգնածության նշաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան