Աննա Հակոբյանը օգնեց, թե փչացրեց Փարամազյանի ՏԻՄ գործը
Իշխանությունները «լավ» ձև գտել ընդդիմադիրներին իրենցով անելու։ Սկզբում գործ են հարուցում, հետո դատավորը որոշում է, որ մինչև դատը պիտի նստեն, հետոն կախված է նստածի կամքից, սկզբունքների ամրությունից...
Հիմա Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Երեկվանից բոլորով քննարկում ենք, թե՝ Աննա Հակոբյանին խոնարհումով վարդ նվիրելը ինչ խեր էր։ Հակոբյանը որպես կի՞ն էր գնացել Սյունիք, թե՞ որպես Փաշինյանի կին ։ Շատ չէ, բայց տարբերություն կա։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2021 թվականի հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Փարամազյանի գործով փաստաբան Լուսնինե Սահակյանն ասում էր՝ «Մանվել Փարամազյանին վերագրվում են արարքներ, որոնք ոչ միայն օրինական չեն, այլև նա անգամ դրանց հետ առնչություն չունի», ասում էր՝ «որպես իրավաբան, առհասարակ անհնար եմ համարում վերլուծել վերջին շրջանի հրահանգավորված քաղաքական հետապնդումների գործերն՝ իրավունքի տեսանկյունից», ասում էր՝ «Պարզվում է, որ այս գործով հաղորդում ներկայացնող անձը ուղիղ կապի մեջ է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի և ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ», ասում էր՝ Փարամազյանն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որ իրեն հատուկ սարք է պետք ու խնամող, ինչը չեն կարող ապահովել քրեակատարողական հիմնարկի պայմաններում...
Էլի անցավ ժամանակ, էլի անցավ, վերջը Փարամազյանին բաց թողեցին։ Ձրի չէ, գրավով։
50 մլն դրամով։ Պլյուս՝ մի մեջ փունջ վարդերի գումար, փաստորեն։
Հուլիսի 1-ին Փարամազյանը, որ որպես ընդդիմադիր, որպես իշխանությունների թիրախում հարվածների ենթարկված հերոս էր ընդունվում, հայտարարեց, որ գնում է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Մանվել Փարամազյան» դաշինքով՝ ի պատասխան «բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերի»։
Անցած մի քանի օր, Նիկոլ Փաշինյանի կինը որոշեց գնալ Սյունիք, լուսանկարվել՝ ինչպես Շուշիում ու Տիգրանակերտում էր նկարվել, հանդիպել Փարամազյանին ու վարդեր և խոնարհում ստանալ նրանից։
Ի՞նչ ասեմ ի պատասխան բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերի։ Իմն էլ է հարց. Հիմա Աննա Հակոբյանի հանդիպումը Փարամազյանի հետ «օգնե՞ց», թե խանգարեց Փարամազյանի տիմությանը։
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան