Աննայի մարդն իրեն դրել է Ֆանֆան-Տյուլպանի տեղը, իրեն էլ պետք է ծաղիկներով դիմավորե՞ն. Արագած Ախոյան
«Ես առաջին անգամ եմ տեսնում, որ որևէ երկրի ղեկավարի կինն առանց ամուսնու գնա որևիցե մի երկիր և սկսի ինչ-որ քաղաքական հանդիպումներ ունենալ»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ Եվրոպա կատարած վերջին այցին:
Բանախոսը կասկածի տակ դրեց Հայաստանի համար այդ այցերի իմաստն ու օգուտները՝ նման ծախսերի պայմաններում:
«Հիմա էլ սկսել է Հայաստնում դվիժենիները, այս ու այն կողմ գնալը և իր այդ այցելությունների ժամանակ մարդկանց դնում է անհարմար դրության մեջ, որում հայտնվեց Փարամազյան Մանվելը»,-ասաց Ախոյանը:
Նա տեղեկացրեց, որ Փարամազյանի հետ պատերազմի օրերին եղել են կողք-կողքի, իսկ երբ նրան դատում էին, մասնակցում էր դատերին, աջակցելով որպես ընդդիմադիր դաշտում գործող ղեկավար:
«Ես ձեռնպահ կմնամ Փարամազյանին քննադատելուց, քանի որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Ես ուզում եմ ինքնաքննադատաբար վերաբերվեմ մեզ՝ ընդդիմադիրներիս, քանի որ այս ընթացքում, շատ շատերս շատ բան ենք հասկանում, երբ մեզ ձերբակալում են, կամ մնում ենք մենակ մեր պրոբլեմների հետ, երբ դատարանի դահլիճի պատուհանից նայում ես ու տեսնում, որ բացի ընտանիքիցդ ուրիշ մարդ չկա կանգնած:
Բայց հայրենիքի հանդեպ մեր կատարածը ոչ մեկիս իրավունք չի վերապահում անձի տեսակը դնել հարցականի տակ: Մանվե՛լ, կարգին տղա էիր, ի՞նչ կարիք կար, որ դու այդպես խոնարհվելով ծաղիկներ տայիր էդ տիկնոջը: Դրա նպատակը ո՞րն էր: Դուք չգիտե՞ք, որ նա ուր գնացել է, այնտեղ հարամել է և մի բան եղել է: Գնաց Շուշի՝ հանձնեցին… Էդ ընտանիքի անդամներն ուր գնացել են մի փորձանք բերել են: Չեմ կարողանում հասկանալ այդ այցելությունների նպատակը՝ այդքան սիրվա՞ծ էր, պահանջվա՞ծ էր, թե՞ ամբողջ ժողովուդը սպասում էր, թե երբ է Աննան գալու, դրա իմաստը որն էր: Ձեզ ձիգ, տղամարդավարի պահեիր, չի կարելի:
Մենք նույն ճամբարի մարդիկ ենք, մեկս մյուսի լավով ու վատով պետք է հետաքրքրվենք: Համենայն դեպս, ժողովո՛ւրդ, Աննայի այցելություններից լավ հոտ չի գալիս: Ես ինչպես նայում եմ, այդ տիկինը, չունի համապատասխան կրթություն ու փորձ, ընդամենը Քաջ Նազարի տիկինն է, մարդը իրեն դրել է Ֆանֆան-Տյուլպանի տեղը, ինքն էլ որպես առաջին տիկին գնում է, ու իրեն պետք է ծաղիկներով դիմավորեն»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Արագած Ախոյանը հայտնեց, որ կատարվածը էժանագին մանիպուլյացիա է, քանի որ յուրաքանչյուրը կարող է այնպես անել, որ իրեն աղ ու հացով ու ծաղիներով դիմավորեն:
Նա տարակուսեց, որ այս ամենը կատարվում է մի երկրում, որտեղ ճգնաժամ կա, բայց ընդդիմությունն անպայման հասնելու է հաջողության, իսկ թե ինչ գնով՝ ցույց կտա ժամանակը:
«Համոզված եմ, որ իշխանության են գալու բացարձակ հայրենասեր մարդիկ, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը, ամենակարևորը, որ ստախոս չլինեն»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ
- Կապանի քաղաքապետն Աննա Հակոբյանին դիմավորեց առանց ծաղիկների
- «Հրապարակ». Աննա Հակոբյանի այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին
- Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում․ Վահե Հակոբյան
- Մանվել Փարամազյանը կմասնակցի Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
- Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին