Արսեն Բաբայան. Խոշոր տրամաչափով Երևանից ընդամենը 100 կիլոմետր
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընկերներիս հետ այցելեցինք Տավուշի մարզի Ազատամուտ համայնք: Այդ համայնքն ըստ այդ ժամանակ ստացված տեղեկությունների իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին:
Մեր գալու մասին նախապես հասցրել էր իմանալ Ազատամուտի նորանշանակ համայնքապետը և հասցրել էր մի լավ նախապատրաստվել մեր այցին: Մասնավորապես մեր առաջին կանգառի վայրում հավաքել էր շուրջ 10 քաղաքացու որոնք պետք է մեզ ասեին, որ ամբողջ համայնքը Նիկոլի հետ է: Ազնիվ լինելու համար պետք է խոստովանեմ, որ համայնքապետին, որին ես գյուղապետ ասեցի ու ինքը խիստ վիրավորվեց դրանից, հաջողվեց մեր տրամադրությունը փչացնել: Բայց, այնուամենայնիվ, մենք հասցրեցինք բնակիչների հետ շփվելը:
Այդ ընթացքում մոտ 70 տարեկան մի մարդ մոտեցավ ինձ ու ասեց. տղա ջան, հլը ասա տեսնեմ էս մեր գյուղն էլ են տալո՞ւ: Մի պահ քարացա: Չգիտեի ինչպես տանտիրոջն ասեմ, որ իր տունը ամենայն հավանականությամբ իշխանությունը թշնամուն է նվիրելու: Մեջս ուժ գտա և ասեցի՝ «Հայրիկ ջան, ըստ բավականին լուրջ տեղեկությունների մտավախություն ունենք, որ այո, եթե թողնենք ձեր համայնքն էլ կհանձնեն թշնամում»: Այդ մարդը շատ թեթև ասեց՝ «է՜ տղա ջան, դե ասա դուք ստեղ ընտրվելու շանս հեչ չունեք»:
Զարմացած հարցրեցի, թե ինչո՞ւ:
«Որովհետև, տղա ջան, էս մեր թազա ջահել գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի՝ սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու»- ասած հայրիկը, քթի տակ հայհոյեց, կախեց գլուխն ու հեռացավ:
Ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում Նիկոլ Փաշինյանը ստացավ 60 տոկոսից ավելի քվե:
Հ.Գ. Այսօր ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հ.Գ.2. Վայոց Ձորի մարզ, գյուղ Ելփին
21.06.2021թ.
ՔՊ - 383
Հայաստան դաշինք - 57
Պատիվ ունեմ դաշինք - 10»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին