Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել։ Վրաստանի Առաջին ալիքին ասել է, որ վերջին երկու շաբաթվա համեմատությամբ գրեթե երկուսուկես անգամ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչը կապված է «օմիկրոն»-ի նոր ենթաշտամների հետ։
Նա նշել է, որ «օմիկրոնի» BE-4 և BE-5 ենթատեսկաներն արագորեն տարածվում են, թեև դրանք չեն բնութագրվում բարդ փոխանցմամբ:
«Դա միայն Վրաստանում չի լինում։ Աշխարհում և եվրոպական երկրների մեծ մասում դեպքերի աճ է գրանցվել։ Դա հիմնականում պայմանավորված է «օմիկրոնի» նոր ենթատեսակներով, այսպես կոչված BE-4-ի և BE-5-ի շրջանառությամբ, որը բնութագրվում է ավելի բարձր փոխանցելիությամբ, քան իր նախորդները, բայց ագրեսիվությունն ավելին չէ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։
Նա հայտնել է, որ վարակվածների 7-8 տոկոսը հոսպիտալացված է, բայց եթե դեպքերը շատանան, հիվանդանոցների վրա ճնշումը նույնպես կավելանա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին