«Վզին դրած» արդարադատություն, ապօրինություններ ու խտրական մոտեցում․Գերասիմ Վարդանյանի պաշտպան
Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալի կալանքի հետ կապված դատական նիստը պարբերաբար հետաձգվում է։
Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ՝ այսօրվա նիստը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով, քանի որ մեղադրյալները չէին ստացել մեղադրական եզրակացությունները։
«Արդեն 50 օր շարունակ Վերաքննիչը դատական նիստի օր չի նշանակել, ինչն աբսուրդ է։ Սա վառ ապացույցն է արդարադատության, որն իրականացվում է մեր երկրում՝ «վզին դրած» արդարադատություն, ապօրինություններ ու խտրական մոտեցում։ Եթե պետք է լինի հրատապ նիստ կլինի, եթե ոչ կձգեն-կձգեն և մարդը կգտնվի անհիմն, ապօրինի անազատության մեջ: Սա ավելի շատ վրեժխնդրության դրսևորում է և ցավալի է, որ մենք ունենք նման իրականություն։ Ունենք դատավորներ, երբ պետք է ծանրաբեռնված չեն, երբ պետք է ազատության հետ կապված հարցերը հրատապ քննելու ծանրաբեռնվածությունն են հիշում։ Սա այն իրականությունն է ինչ ունենք հիմա»,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունենեցավ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այն հետաձգվեց և հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 11-ին, ժամը 17․00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց
- Դատարանն այսօր կքննի Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացման որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան