«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա ցուցադրություն և համերգ
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ, Ձեզ է ներկայացնում «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով բացառիկ ցուցադրություն և համերգ, որը տեղի կունենա Հուլիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը:
Կցուցադրվի 1981թ հայտնաբերված հավաքածուն` 43 միավոր առարկա:
Ցուցադրության ժամանակ կօգտագործվեն նաև միջնադարյան ձեռագրերում և այլ նյութերում առկա Գնդեվանքին առնչվող նյութերի, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակները, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր, որոնք կներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Ցուցադրությանը կհաջորդի համերգային մասը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան