«Ժողովուրդ». Ի՞նչ հավելյալ լիազորություն կունենա վարչապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետը ևս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։
Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, և այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու և վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու հնարավորությունը։
Սա նշանակում է, որ կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն ներկայացնելու օրենսդրական ընթացակարգը. կենթարկվեն միայն վարչապետին:
Նշենք, որ կոմիտեի նախագահին, տեղակալներին ևս նշանակում է վարչապետը, այսինքն՝ քննչական այդ մարմինն ուղղակի վարչապետի ենթական է ու կամակատարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու են հետ կանչում Վրաստանում ՀՀ դեսպանին
- «Ժողովուրդ». ՊՆ-ում և ԳՇ-ում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում
- «Հրապարակ». Աննա Հակոբյանի այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան