Նիկոլը չկարողացավ այս առիթն օգտագործել և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել․ Հայկ Մամիջանյան
«Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ՝ մեքենայով մեկուկես ժամի ճանապարհ: Սա է ինքը ձեզ խոստացել և սա էլ բերում է։ Հիմա կարող եք շարունակել և համարել,որ մենք ծախված ենք»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա նաև հայտնեց, որ հուլիսի 18-ին Եվրոմիության ու Ադրբեջանի միջև կնքվելու է էներգետիկ հուշագիր։
«Նիկոլն ՝ իր խունտայի հետ, չկարողացավ այս առիթն օգտագործել և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել,առնվազն՝ մեր տղաների վերադարձը պարտադրելու համար: Չնայած ԵԽ-ն չորս փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ թվարկված էին Ադրբեջանի մեղքերը»,- ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, պատգամավորը նշեց․
«Հայ-թուրքական հարաբերությունների մասով մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է այլ հարթակում սպասվող զիջում: Դա էլ զարմանալ չէ, քանի որ Չավուշօղլուն իր պաշտպանն է»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գյուղեր է հանձնում, երբ ինքն անգամ այդ գյուղերի անունները չգիտի: