«Հրապարակ». Ինչու են հետ կանչում Վրաստանում ՀՀ դեսպանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, որոշ տեղեկություններով, հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Ռ. Սադոյանը, հիշեցնենք, Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին։ Այն ժամանակ նրա նշանակումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող նախկին պատգամավորին դեսպան ուղարկելը, ասում էին, բացատրվում է նրանով, որ նա բիզնեսներ ունի Վրաստանում, որի շնորհիվ ջերմ կապեր է ձևավորել վրաց իշխանությունների հետ: Սակայն հեղափոխությունից հետո Սադոյանն այն քչերից էր, ով մնաց և 4 տարի պաշտոնավարեց:
Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին և հաղորդագրություններին: Մեզ ասացին, որ Սմբատյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՊՆ-ում և ԳՇ-ում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում
- «Հրապարակ». Աննա Հակոբյանի այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան