Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
Տեցույա Յամագամին, ով կրակել էր Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին, իր առաջին ցուցմունքն է տվել և ասել, որ «դժգոհ էր» նախկին վարչապետից և «ուզում էր սպանել նրան»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ գրում է NHK-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ վիրավորվելուց անմիջապես հետո Աբեն գիտակցություն կորցրած չի եղել, բայց հետո տեղափոխման ընթացքում նրա վիճակը ծանրացել է՝ «սրտի և թոքերի կանգով»։
Սինձո Աբեն այժմ գտնվում է Նարա պրեֆեկտուրալ համալսարանական հիվանդանոցում: «Կիոնդո» գործակալությունը, հղում անելով Նարա քաղաքի շտապ օգնության ծառայությանը, գրել է, որ Սինձո Աբեն կենդանության նշաններ ցույց չի տալիս։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մահափորձ է իրականացվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Նա վիրավորվել է։ Ըստ ականատեսների, երկու կրակոց է եղել. Աբեն ընկել է երկրորդից հետո։ Հարձակվողը կրակել է թիկունքից։
Second video shows the attempted assassination of former Japanese Prime Minister Shinzo Abe
— BNO News (@BNONews) July 8, 2022
NOTE: Video not graphic, but viewer discretion is advised pic.twitter.com/BZNGHP78ds
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի