Փոքրացած, կորացած, բայց ոչ խեղճացած Արցախից ջերմություն եմ բերել․ Մետաքսե Հակոբյան
«Փոքրացած, կորացած, բայց ոչ խեղճացած Արցախից ջերմություն եմ բերել և ուզում եմ փոխանցել ձեզ»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է կանգնել այս հարթակում և խոսել ժողովրդի հետ։
«Վստահ եմ՝ արցախցիներից յուրաքանչյուրը շատ կուզի լինել այստեղ, խոսել և ասել այն ամենը, ինչ մտածում է: Վերջերս, երբ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն Արցախում էին, իրենք զգացին, տեսան այն մեծ ոգևորությունը, այն մեծ ջերմությունը, հույսերը, որ արցախցին ունի ձեր բոլորի հետ: Արցախցին ձեզ հետ է։ Հուսով եմ, որ այդ ջերմությունն ու հույսերը շարժման ներկայացուցիչներն իրենց հետ բերեցին Հայաստան: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի Արցախում բնակվող բազմահազար հայերի անունից շնորհակալություն հայտնեմ ձեզ»,- իր ելույթում ասաց Հակոբյանը։
Արցախցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուր քաղաքացուն, որը մասնակցում է հանրահավաքին։
«Շնորհակալություն, որ պայքարում ես ոչ միայն քեզ համար, այլև բազմահազարանոց արցախցիների։Հայը միասնական է և իր հայրենակցին չի թողնելու դժբախտության ու մենության մեջ։ Հայաստանն իմ հայրենիքն է, Արցախը՝ քո հայրենիքը։ Որևէ մեկը չի կարող մեզ պառակտել, մեր բոլորի գենը մեկ է։ Մենք այս խամաճիկ իշխանություններին պետք է ցույց տանք, որ մենք միասնական ենք»,-ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը չկարողացավ այս առիթն օգտագործել և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել․ Հայկ Մամիջանյան
- Սա ցինիզմ է․ Արամ Վարդևանյան
- Բնության մեջ մարդը չէ բանանի հիմնական սպառողը․ Վազգեն Սաղաթելյան
- «Բերձորի գող»․․․ Էդգար Ղազարյանի ելույթը՝ Ֆրանսիայի հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան