Տագնապալի ռազմավարական պատկերը ստանալով հասկանում ենք, որ այստեղ անպայման պատերազմ լինելու է. Սերգեյ Շաքարյանց
«Դարեր շարունակ Կոնդը եղել է բոշաների թաղամաս, քրդական: Ալիևն ուզում է ասել, որ ինքը կուրդյո՞նշ է»,-ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը թե Կոնդն ադրբեջանական է եղել:
Նա չզարմացավ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք Ալիևը ուզենա գալ Երևան կամ ամեն օր մի բան ուզի:
«Ալիևը կարող է վաղը տեղից վեր թռնի և ասի, որ Սուրբ Սարգիս եկեղեցին, թուրքի սրբի տաճար է, կամ, որ Նոյ Նահապետը թուրք է եղել»,-ասաց քաղաքագետը:
Նա շեշտեց, որ այդ ամենն այդքան էլ կարևոր չէ, այլ պետք է որոշվի թե ինչ է կատարվում ՀՀ սահմանին վերջին օրերի կրակոցների ֆոնին:
«Տարածաշրջանի տագնապալի ռազմավարական պատկերը ստանալով՝ հասկանում ենք, որ այստեղ անպայման պատերազմը լինելու է»,-ասաց քաղաքագետը և հավելեց. «Մեր պատկերացումներն այնքան հեռու են իրականությունից, որ անգամ տեսանելի փաստերն գնահատելիս կարող ենք սխալվել»:
Հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Երևանում հայտնել է, որ ՀՀ սահմանները հույժ կարևոր են Իրանի համար՝ Շաքարյանցը հայտարարեց. «Ես զարմանում եմ, մարդիկ ամոթ չեն զգում, երբ ինչ-որ մեկն այն ասում է, բայց պարզվում է, որ Իրանը գիտի ինչ սահմանների մասին է խոսքը գնում, իսկ Հայաստանի իշխանավորները դեռ պատրաստվում են զիբիլով-զարդով, ռուսի, մյուսի օգնությամբ ճշտել սահմանները: Միգուցե՞ ժամանակը եկել է, որ դուք ԻԻՀ-ին հարց տաք՝ ի՞նչ կլինի, պարզաբանեք, դուք մեր սահմանն ասելիս՝ ի՞նչ նկատի ունեք: Մյուս կողմից էլ, երբ քո սահմանի մասին խոսում է երրորդ պետության ներկայացուցիչը, դու չկաս, իսպառ չկաս՝ սեփական ձեռքով ոչնչացնելով քո գոյությունը»:
Քաղաքագետի կարծիքով Շամխանին Հայաստան է եկել ոչ թե կրկնելու դրույթը, թե ՀՀ սահմաններն անփոփոխ են մնալու, քանի որ Իրանի գերագույն առաջնորդի բանագնացն ինչ-որ մի Գրիգորյանի հետ բանակցելու համար չի գալիս, այլ նախապատրաստվում է իր տարածքում Կովկասյան պլատֆորմի հանդիպմանը:
«Իրանը պատրաստվում է Կովկասյան պլատֆորմի՝ 3+2 ձևաչափով նիստին: Ես ոչ ռուս եմ, ոչ էլ թուրք եմ, որ ստերը կրկնեմ, հետևաբար՝ չկա 3+3 ձևաչափ, այլ կա 3+2 ձևաչափ»,-ասաց բանախոսը և հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե Իրանին ինչով են շահագրգռել, որ նա համաձայնել է մասնակցել այդ ձևաչափին:
Ըստ քաղաքագետի տարածաշրջանային զարգացումների հիմքում պատմական գործոններն են և հիշեցրեց, որ նախորդ դարերում Ռուսաստանը հարձակվել է Իրանի վրա և երկու անգամ հաղթելով գրավել է Անդրկավկասը և հիմա երբ նահանջում է, հողը պետք է անցնի նախկին տիրոջը՝ Իրանին, ոչ թե՝ Թուրքիային:
«Ու կանցնի, պետք չէ կասկածել, որ մշտապես իրանցուց վախեցած թուրքը հետ չի շպրտվի»,-ասաց քաղաքագետը և ամփոփեց. «Բոլոր հարցերի պատասխաններն անցյալում են: Առանց անցյալը հիշելու դուք ապագա չունես և ապագայում էլ տեղ չունես»:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկանյան. Նույն տրամաբանությամբ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իրանական է
- Ալի Շամխանի. Վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները
- Հայաստան կժամանի Ալի Շամխանին
- Իրանի ԱԳՆ. Իրանն աջակցում է ԼՂ ճգնաժամի խաղաղ կարգավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին