Տիգրան Աբրահամյան. Սա բավականին լուրջ մեղադրանք է Օնիկ Գասպարյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել։
Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։
Զուտ քաղաքական առումով, այս իշխանության հնչեցրած որևէ հայտարարություն չի կարող հանրության համար վստահելի լինել, հատկապես, որ ավելի վաղ նույն իշխանության քաղաքական ղեկավարը Իսկանդերի հրթիռի 10%-ի պայթելու մասին էր խոսում, սակայն այս պարագայում Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի։
Այս իշխանության օրոք պատերազմի շատ մանրամասներ իմանալու հնարավորություն պարզապես չկա, սակայն մինչ դրա հնարավորության ստեղծումը, այսինքն՝ այս իշխանության հեռացումը, Օնիկ Գասպարյանը, մյուս պաշտոնաթող զինվորականները, դերակատարները պետք է որոշակի պարբերությամբ արձագանքեն իշխանության մեղադրանքներին ու պարզապես խոսեն ճշմարտության մասին։
Ես լավ գիտեմ, որ զինվորականների ճնշող մեծամասնությունը հանրային խոսք հնչեցնելու և հանրային բանավեճի մեջ մտնելու հարցը անիմաստ են համարում, իրենք իրենց այդ դերում չեն տեսնում, բայց խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են։
Մեզ մի աջակցեք, բայց գոնե ինքներդ ձեզ պաշտպանեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն հավանականությամբ, այս փուլում, ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Իրենց հետաքրքրքում է բանակի նկատմամբ ՔՊ կուսակցական վերահսկողությունը, այլ կարծիք հետաքրքիր չի
- Տիգրան Աբրահամյան. Չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը
- Պետական քարոզչական մեքենայով մարդուն դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար. Տիգրան Աբրահամյան
- «Հույժ կարևոր գործողությունները չեն կատարվել Փաշինյանի ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը»
- Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու. Տիգրան Աբրահամյան
- ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
- Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Օնիկ Գասպարյանին ևս իրավապահներն անդրադառնան. hraparak.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան