Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ․ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է․
«Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։
Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երևանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը,որը կապ ունի բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ: