Հայաստանի կառավարությունը մեր հարցերով ընդհանրապես չի զբաղվում. հադրութցի
«Երկու տարի է՝ մենք անորոշ վիճակում ենք, մենք չգիտենք, թե ինչ կարգավիճակում ենք։ Փաստացի, ինչի միջով մենք ենք անցել ենք, մենք փախստականներ ենք, փախել ենք ցեղասպանությունից»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց տեղահանված հադրութցին։
Նա նշեց, որ եթե իրենց տրվի փախստականի կարգավիճակ, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի դեպքում հնարավորություն կունենա վերադառնալ իրենց բնակավայրեր։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ փախստականներն ու տեղահանվածխները վերադառնան իրենց բնակավայրեր»,- հիշեցրեց հադրութցին։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրենց որևէ կարգավիճակ տալու հարցի ուղղությամբ, ինչպես նաև մնացած հարցերի, որևէ քայլ չի կատարում։
«Այսօրվա դրությամբ Հայաստանում ընդհանրապես մեր հարցերով չեն զբաղվում, ասում են՝ Արցախի կառավարությունը։ Այսօր Հայաստանի կառավարությունը միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի կառավարությանը, ինչի մասին մշտապես շեշտում են, մնացած դեպքում ընդհանրապես չկա աջակցություն։ Բայց երբ որ պետք է մի բնակավայր հանձնեն թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց տեղագանված հադրութցին։
Հարակից հրապարակումներ`
- Տեղահանված արցախցի մի քանի տասնյակ ընտանիքներ կանգնած են փողոցում հայտնվելու խնդրի առաջ
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին
- Արցախում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից. ՄԻՊ
- Արցախի պաշտոնյաները Երևանում հանդիպել են զոհվածների տեղահանված հարազատների
- Շուշիից ու Հադրութից տեղահանված, նաև պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենա
- Տեղահանված արցախցիները պահանջում են Արարատ Միրզոյանի հետ հանդիպում
- Պատերազմից հետո մեկ տարի շարունակ բռնի տեղահանվածների հարցերին «լուծումները» տրվել են տարերայնորեն. Մետաքսե Հակոբյան
- Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով կա 42 հազար տեղահանված. ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին