Հայկ Մարությանը գիշերն ահազանգել է ոստիկանություն
Հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը։
Իր ունեցած տեղեկությունները վկայալոչելով Aravot.am-ը նաև գրում է, որ Մարությանը հայտնել է, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել:
«Կատարվում է նախաքննություն: Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է»,-գրում է աղբյուրը։
Ոստիկանությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ նման հաղորդում ստացվել է, սակայն ահազանգած քաղաքացու անձի մասին տեղեկություններ չտրամադրեցին։
«Այդ բովանդակությամբ հաղորդում ստացվել է։ Մալաթիայի քննչական բաժնում վարույթ է իրականացվում»,-նշեցին ոստիկանությունից՝ անպատասխան թողելով հարցը, թե ում է ուղեկցել ՃՈ մեքենան, ինչ պատասխանատվության է ենթարկվել։
Ավելի ուշ ոստիկանության էջում հրապարակվեց պարզաբանում, որտեղ ասված է.
«Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»:
Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։
Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին