Հագուստի վարձույթով զբաղվող ընկերությունը 416 000 դոլարի հայտով դատի է տվել Քանյե Ուեսթին
David Casavant Archive վարձակալության ծառայությունը դատի է տվել Քանյե Ուեսթին։ Նրա ներկայացուցիչները պնդում են, որ ռեփերը 49 իր է վարձել և նշված ժամկետից հետո չի վերադարձրել հանդերձանքները։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է TMZ-ը։
Պարբերականի տվյալներով՝ հազվագյուտ իրերի կոլեկցիոներ և ոճաբան Դեյվիդ Կազավանտը երգչի հետ աշխատում է 2014 թվականից։ Երբեք խնդիրներ չեն եղել աշխատանքի դիմաց վճարելու և հազվագյուտ հագուստի վարձակալության հարցում։ Այնուամենայնիվ, 2020 թվականի փետրվարից մինչև մարտ ամիսը Ուեսթը վարձակալել է 49 ապրանք և վերադարձրել դրանցից միայն 36-ը։
Իր մոտ մնացած 13 իրի համար Քանյե Ուեսթը դադարեցրեց վճարումները 2020 թվականի հոկտեմբերին։ Դրանց թվում կան սպորտային վերնաշապիկներ, անձրևանոցներ, 50,000 դոլար արժողությամբ պարկ և այլ իրեր Հելմուտ Լանգից, Ռաֆ Սայմոնսից և Էն Դեմյուլեմեսթերից:
Վարձակալության ծառայություն David Casavant Archive-ը ասում է, որ վարձակալողը պարտք է ավելի քան 221,000 դոլար չվճարված վարձավճարով և պետք է վճարի ևս 195,000 դոլար՝ փոխարինող հազվագյուտ իրերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը քանդել է իր տունը
- Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին մեղադրել է «վերահսկելու և մանիպուլացնելու» փորձի մեջ
- Քանյե Ուեսթին թույլ չեն տալու առանց ամբողջական պատվաստումների հյուրախաղերի ժամանակել Ավստրալիա
- Քանյե Ուեսթը ցանկանում է նորաձևության ցուցադրություն անել անօթևանների մասնակցությամբ
- Քանյե Ուեսթը ծեծել իր հետ լուսանկարվել ցանկացող երկրպագուին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում