Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն Նարա քաղաքում փողոցում ելույթի ժամանակ հարձակման է ենթարկվել։ Ռիա նովոստին, հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին գրել է, որ Աբեին շտապօգնության մեքենայով տարել են դեպքի վայրից անգիտակից վիճակում, նա կենդանության նշաններ չի տվել, իսկ բժիշկները նրան սրտի մերսում են արել։ Դրանից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են Նարայի բժշկական համալսարանական հիվանդանոց։
Ճապոնական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններին և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աղբյուրներին, գրել են, որ Աբեին կրակել են թիկունքից։ Նա վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, բժիշկները սրտի մերսում են արել։
41-ամյա Տեցույա Յամագամին տեղում բերման է ենթարկվել։ Ձերբակալության ժամանակ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել։ Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են սպանության փորձ կատարելու մեղադրանքով։
Ռիա նովոստին, հղում անելով ԶԼՄ-ներին, գրում է, որ Աբեն հարձակման ժամանակ հրազենային վնասվածք է ստացել պարանոցի աջ հատվածում, արյունահոսություն է նկատվել պարանոցի, ինչպես նաև կրծքավանդակի ձախ հատվածում։
Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարն ասել է, որ երկրի իշխանությունները խստորեն դատապարտում են նախկին վարչապետի վրա «բարբարոսական» հարձակումը։
«Ներկայումս Աբեի վիճակը անհայտ է: Մանրամասները ճշտվում են»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի