Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքին ներկա չի լինի
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, ով այժմ աշխատանքային այցով Ստարբուրգում է, ֆեյսբուքյան ուղիղ եթերով բոլորին հիշեցնում է, որ այսօր ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքն է։
«Հասկանալի պատճառով այսօրվա մեր հանրահավաքին ես ներկա չեմ լինի: Հանրահավաքը, բնականաբար,տեղի ունենալու է, մեր գործընկերները օրակարգային հարցերի շուրջ հանդես կգան ելույթներով։ Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի: Լավ մնացեք, պինդ մնացեք, մինչև նոր հանդիպում»,- ասում է ընդդիմադիր գործիչը։
Նա նշում է, որ անցնող օրերին Եվրոպական խորհրդարանում ունեցել է մի շարք հանդիպումներ. «Հանդիպումների նպատակն էր նաև ներկայացնել «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերն արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի և առհասարակ, մեր ժողովրդի մոտեցումների մասին:
Հանդիպումների ժամանակ խոսվել է նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ժողովրդավարական գործընթացների մասին:
Հայաստանի այսպես կոչված իշխանությունների, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության կողմից կա փնթի, անկազմակերպ, անսկզբունք աշխատանք, կա մեծ բաց: Հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահերը պատշաճ կերկով ներկայացված չեն, որտեղ մենք ևս հսկայական անելիք ունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ
- Հուլիսի 8-ին, ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք
- Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում