Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները
Վրաստանի կողմից չվերհասկվող Աբխազիայի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները կոչ են անում խորհրդարանին վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է Բիճվինթայի ծովային ջրային տարածքի և առափնյա հատվածի մի մասը փոխանցել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
Ընդլայնված կազմով նիստին մասնակցել են տեղի հանրային պաշտպանը և Բիճվինթա քաղաքի ղեկավարությունը, ինչպես նաև դե ֆակտո վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։
Անկվաբը հայտարարել է, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է Աբխազիայի շահերին։
Ըստ աբխազական կողմի՝ խոսքը 2022 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի մասին է, որը նախատեսում է անշարժ գույքի անվճար փոխանցում Ռուսաստանի Դաշնությանը։
Պաշտոնական տեղեկություններով, ըստ աղբյուրի, խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամները խորհրդարանին խորհուրդ են տալիս հաջորդ նստաշրջանում ընդունել նշված օրենքը։
Նկատենք, որ առայժմ քաղաքական, բայց արևմուտքը հուսով է, որ՝ նաև պատերազմական, բեմ է բարձրանում Վրաստանը՝ ԵՄ, ՆԱՏՕ ճնումները՝ մի կողմից, մյուս կողմից՝ սեփական խաղաղությունը գնահատող իրավիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱԳՆ-ն ճշտում է ԴԺՀ-ում վրացի վարձկանների հնարավոր լիկվիդացման մասին տեղեկությունը
- Կոնֆիլկտաբան. Վրաստանի չեզոքությունը պրոռուսական քաղաքականությունը քողարկելու միջոց է
- Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
- Աբխազիայից և Հվ. Օսիայից 2 000 զինծառայող է կռվում Ուկրաինայում
- Աբխազիան Վրաստանին սահմանագծում է առաջարկում