ՆԱՏՕ-ի մասնակցության համար Ուկրաինայի հարցով բանակցություններին «խնդրել է» Արգենտինան
Արգենտինան ՆԱՏՕ-ին խնդրում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Արգենտինայի ԱԳՆ-ին։
Ըստ լրատվամիջոցի՝ համապատասխան առաջարկի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցը տեղի է ունեցել Ինդոնեզիայում G20 ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում։
«Բլինքենի հետ հանդիպման ժամանակ Կաֆիերոն նախազգուշացրել է գլոբալ հետևանքների մասին, որոնք ստեղծում է հակամարտությունը , որը սաստիկ ազդում է Լատինական Ամերիկայի տնտեսության վրա: Այդ կապակցությամբ նա խնդրել է նրան, որ ՆԱՏՕ-ն պարտավորվի բանակցային գործընթացում խաղաղության հասնել Ուկրաինայում»,- ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան