Արմինե Ադիբեկյանի դատը տևեց 9 րոպե
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Արմինե Ադիբեկյանի դատը տևեց 9 րոպե. դատարանը որոշումը կհրապարակի ժամը 15:30-ին։ Ես ու դատախազը պնդեցինք, որ վարույթը կարճվի հանցակազմի բացակայության (արդարացնող) հիմքով, իսկ Ադիբեկյանը պնդեց, որ դատը շարունակվի։
Տեսնենք՝ դատարանը ինչ որոշում կկայացնի…
ՀԳ. Այն դատավորները, որոնք 137.1-ով նիստերը նշանակել են ուշ՝ հուլիսի 20-ից հետո, օգոստոսին կամ սեպտեմբերին, կարծում եմ՝ պետք է հրատապության կարգով նիստ նշանակեն ավելի շուտ, կամ էլ վարույթը կարճեն ու հատկապես խափանման միջոցը վերացնեն առանց նիստ հրավիրելու՝ «աշխատասենյակային» ռեժիմով։ Քանիզի գոյություն չունեցող հոդվածով քրեական հետապնդումը չի՛ կարող շարունակվել 1-2 ամիս»։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն. Իրավապաշտպան
- Նիկոլի մասին գրառման համար Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն են հրավիրել
- Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ոստիկանությունում հարցաքննվել է ՝ ծանր վիրավորանքի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան