WSJ. Եվրոպան դադարեցնում է աղքատ երկրներին էներգիայի մատակարարումը` գնելով աշխարհի գազի պաշարները
Եվրոպան դադարեցնում է էներգիայի մատակարարումն աղքատ երկրներին՝ գնելով աշխարհի գազի պաշարները և փորձելով փոխարինող գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին: The Wall Street Journal-ի հրապարակած հոդվածին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Պարբերականի տվյալներով՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվող գազի համաշխարհային պաշարները կլանվում են եվրոպական երկրների կողմից՝ որպես ռուսական գազի այլընտրանք։
Պակիստանից մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ հեղուկ բնական գազի մատակարարման մրցույթը, ըստ պակիստանցի պաշտոնյաների, առաջարկ չի ստացել:
«Ամեն օր ձեռնարկությունները և տները ժամերով տուժում են կառավարության կողմից էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, քանի որ երկիրը չի կարող բավարար քանակությամբ բնական գազ ներմուծել էլեկտրակայանների համար»,-ասվում է հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
- Գազի համաշխարհային գներն առաջիկա հինգ տարիներին բարձր կլինեն, հայտարարել են Գերմանիայում
- Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասին և մարտական հենակետին
- Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել
- Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման ծավալներն աճում են
- ԱՄՆ-ում հայտարարել են գազի և նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին