Կենդանիների մսի և կաթի մեջ հայտնաբերվել են միկրոպլաստիկի մասնիկներ
Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականները միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերել իրենց փորձարկված մսի և կաթի փորձանմուշների երեք քառորդում: The Guardian-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:։
Գիտնականները փորձարկել են կովերի արյան 12 և խոզերի արյան 12 նմուշներ և բոլորում հայտնաբերել են միկրոպլաստիկներ, այդ թվում՝ պոլիէթիլեն և պոլիստիրոլ: Կաթի 25 նմուշները ներառում էին սուպերմարկետներում ստվարաթղթե տուփերից ստացված, ֆերմաներում կաթի տարաներից և ձեռքով կթած կաթը: Տասնութ նմուշները, ներառյալ յուրաքանչյուր տեսակի առնվազն մեկը, պարունակել են միկրոպլաստիկի նյութեր:
Տավարի մսի ութ նմուշներից յոթը և խոզի ութ նմուշներից հինգը պարունակում էին այդ նյութերը:
«Մենք հրատապ պետք է աշխարհը ազատենք կենդանիների կերերում պլաստիկի առկայությունից, որպեսզի պաշտպանենք անասունների և մարդկանց առողջությունը»,-ասել է մասնագետ Մարիա Վեստերբոսը:
Մինչ այդ, հետազոտողների նույն խումբը հայտնել էր, որ միկրոպլաստիկ մասնիկներ են հայտնաբերվել մարդու արյան տարբեր նմուշներում:
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվել է ֆերմենտ, որը կարող է քայքայել պլաստիկը 24 ժամում
- Անհարմար հարցեր պլաստիկ վիրաբույժին
- Անգլիայում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքը
- Վրաստանում գետը պլաստիկե տարաներով աղտոտելու համար քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան