«Հրապարակ». Մեղրիում և Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում և Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երևանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա:
Պակաս ուշագրավ չեն լինի Մեղրիի ընտրությունները։ Այստեղ ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարում են համայնքի ղեկավարի նախկին ԺՊ, կարատեիստ Արարատ Թումանյանը և համայնքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետ Արթուր Աթանեսյանը: Չնայած տեղի ՔՊ-ականները դեմ են Թումանյանին՝ համարում են, որ նրա պատճառով է ՔՊ-ն պարտվել ՏԻՄ ընտրություններում, սակայն Թումանյանը չի հանձնվում: Նախօրեին էլ նա հանդիպել է Աննա Հակոբյանի հետ: Չնայած նման բան նախատեսված չի եղել, սակայն Թումանյանը հատուկ այցելել է Խաչաց տուն, որտեղ հյուրընկալվել էր վարչապետի կինը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մնում է հականալ, թե թղթի վրա գրված օրենքը ինչպես է կիրառվելու և ով է վերահսկելու այն
- «Հրապարակ». Ի՞նչ է խոստացել Դեն Բիլզերյանը
- «Ժողովուրդ». Ի՞նչ հավելյալ լիազորություն կունենա վարչապետը
- «Հրապարակ». Ինչու են հետ կանչում Վրաստանում ՀՀ դեսպանին
- «Ժողովուրդ». ՊՆ-ում և ԳՇ-ում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում
- «Հրապարակ». Աննա Հակոբյանի այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան